Պուտինը համաձայնել է ռուսական բանակը համալրել կամավորներով

Պուտինը համաձայնել է ռուսական բանակը համալրել կամավորներով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակում ներգրավվեն կամավորներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե դուք տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավորագրվել, առավել ևս ոչ առանց գումարի, գալ և օգնություն ցուցաբերել Դոնբասում ապրող մարդկանց, ուրեմն պետք է նրանց ընդառաջ գնալ և օգնել տեղափոխվել մարտական գործողությունների գոտի»,- ասել է Պուտինն այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում:

Նա նաև նշել է, որ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում, որ «վարձկաններ» են հավաքագրում պատերազմին մասնակցելու համար, «դա անում են բացահայտ՝ անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»: