Բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տվել հրաժարվել մեկ ապրանքից, որ փչացնում է բոլորի կյանքը

Բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տվել հրաժարվել մեկ ապրանքից, որ փչացնում է բոլորի կյանքը

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը համառորեն խորհուրդ է տալիս սննդակարգից բացառել մեկ մթերք և ընդմիշտ մոռանալ հիվանդությունների մասին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Ըստ փորձագետի՝ բոլոր մարդկանց գլխավոր թշնամին քաղցր տորթերն են։ Դրանք պարունակում են անհամեմատ մեծ քանակությամբ տրանս ճարպեր, որոնք միայն վնաս են հասցնում օրգանիզմին։

Միևնույն ժամանակ, Մյասնիկովը չի ասում, որ պետք է միանգամից հրաժեշտ տալ բոլոր ենթադրյալ վնասակար սննդին։ Սկզբունքորեն «վնասակար» և «առողջ» սնունդ գոյություն չունի, կա միայն ճիշտ և սխալ սնվելու ձև։

Առողջ սնունդ ասելով բժիշկը նկատի ունի սննդակարգ, որը բաղկացած է բանջարեղենից, մրգերից, ձկից, հավից, փոքր քանակությամբ կաթնամթերքից և ամբողջական ձավարեղենից, ինչպես նաև չափավոր գինուց:

Բժիշկը հավելեց, որ մարդիկ, ովքեր հավատարիմ են այս սննդակարգին, երբեմն կարող են իրենց թույլ տալ գրեթե ամեն ինչ՝ արագ սնունդ և քաղցրավենիք։ Բայց այս ապրանքները նրանց շատ ավելի քիչ վնաս կհասցնեն: