ՌԴ-ում իշխանություններին կոչ են արել մեդալ և բնակարան շնորհել աշակերտներին փրկած Օֆելյա Մկրտչյանին (տեսանյութ 18+)
«Փրկության համար» մեդալ և բնակարան նվիրել կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանին, ով երեխաներին փրկել է Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցից։
Ըստ SHOT-ի՝ նման կոչով դիմել են Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազին «Ժողովրդի կանչ» շարժման հասարակական ակտիվիստները։ Օֆելյա Էդվարդովնան կենսաբանության դաս էր վարում, երբ 14-ամյա Ալինան մտել է դասարան և սկսել կրակել։ Ուսուցիչը պաշտպանել է երեխաներին և փրկել նրանց կյանքը։
«Մենք կարծում ենք, որ այս հերոսական արարքը, որը կատարվել է սեփական կյանքի սպառնալիքի տակ և փրկել մյուս երեխաներին, ովքեր կարող էին տուժել, պետք է կարևորվի և խրախուսվի»,- ասվում է հասարակական ակտիվիստների հայտարարության մեջ: Նրանք խնդրում են, որ Օֆելյա Էդվարդովնային պարգեւատրեն «փրկելու համար» մեդալով, ինչպես նաև դիտարկեն պետության կողմից բնակարան շնորհելու հնարավորությունը։
(18+) Տեսանյութը՝ այստեղ