Նարեկ Մալյանը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ հայտարարություն է արել

Նարեկ Մալյանը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ հայտարարություն է արել

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ազատազրկման մեջ գտնվող Նարեկ Մալյանի հայտարարությունը ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը (սեպտեմբերի 20-ին):

«Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռնված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի.

Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ և սա, դեռ  արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում:

Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին․ ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել , իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»։