Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունը․ Կոլոկոլցևին է այդպես ասել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:
Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին»: