Ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում են, բակերում, իրենց նեյտրալ են պահում. արցախցի 

Ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում են, բակերում, իրենց նեյտրալ են պահում. արցախցի 

Արցախից բռնի տեղահանվածների թվի ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև խցանումը Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր։ Մարդկանց օրեր է հարկավոր հասնելու համար Գորիս։

MediaHub-ի հետ զրույցում արցախցիներից մեկը նշեց, որ ընտանիքի հետ արդեն անցել են սահմանը, մինչև Գորիս ճանապարհը տևել է 36 ժամ։ 

«Ճանապարհը հիմնականում հանգիստ էր, բացառությամբ մի դեպքից։ Մենք ճանապարհի կեսին պետք է դուրս գայինք մեքենայից, և լսեցինք, թե  ոնց  ռուս խաղաղապահները սկսեցին ձայն տալ։ Նրանք ձայն էին տալիս ադրբեջանցի զինծառայողներին, որ չկրակեն մեզ վրա։ Դա է եղել, սահմանը անցանք հանգիստ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց արցախցին։

Ըստ մեր զրուցակցի, Գորիսում բաց երկնքի տակ շատերն են քնում, մարդիկ օթևան չունեն և սպասում են Կառավարությունից խոստացած կեցավայրերը։ 

Հարցին, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում, մեր զրուցակիցը շեշտեց, որ մինչև սեպտեմբերի 27-ը ադրբեջանցիները չէին մտել Ստեփանակերտ, բայց երեկվանից նստած էին արցախցիների տան բակերում. «Նեյտրալ էին պահում իրենց և անգամ բարև էին տալիս արցախցիներին”,-ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։

Մարիաննա Արամյան