Արդարադատության նախարարությունը մեկ անձից գնում կկատարի. արատավոր պրակտիկան շարունակվում է. «Ժողովուրդ»

Արդարադատության նախարարությունը մեկ անձից գնում կկատարի. արատավոր պրակտիկան շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, հիմա իրագործում է առանց ընկճվելու: Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվելիք գնումների արատավոր պրակտիկան: Այս անգամ, իհարկե, խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անհետաձգելի է համարել համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը: Դրա համար թույլատրվել է Արդարադատության նախարարությանը համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:

Sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները կարժենան 200 հազար դրամ: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում է կատարելու նաև Ոստիկանությունը. մարզերում պարեկային ծառայության աշխատանքն իրականացնելու համար մեքենաներ է գնելու «Տոյոտա-Երևան» ընկերությունից: Այսպիսով, ստացվում է, որ որքան էլ մշտապես ընդդիմադիր եղած ժամանակ այս իշխանությունները դժգոհում էին մեկ անձից կատարվող գնումների՝ իրենց խոսքով ասած արատավոր պրակտիկայից, այն, միևնույնն է, շարունակվում է լայն թափով եւ բացեիբաց:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում