Մասկը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը. մանրամասներ

Մասկը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը. մանրամասներ

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը 2023 թվականին վաստակել է 95,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Մասկը կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Դրան նպաստել են նրա SpaceX և Tesla ընկերությունների հաջողությունները։

500 ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կապիտալը 2023 թվականին աճել է մոտ 17 միլիարդ դոլարով։ Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն իր կարողությունն ավելացրել է ավելի քան 70 մլրդ դոլարով, իսկ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 80 մլրդ դոլարով։