Թեհրանում ուժգին պայթյուն է որոտացել. երկու շենք է ավերվել

Թեհրանում ուժգին պայթյուն է որոտացել. երկու շենք է ավերվել

Իրանի մայրաքաղաքի Ռեյ փողոցի երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով ավերվել է հարևան շենքը, և փլատակների տակ կարող են մարդիկ լինել. ասել է Թեհրանի քաղաքային հրշեջ ծառայության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ .

Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։

«Ռեյ փողոցի երկհարկանի շենքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել... Դրա հետևանքով ավերվել են այս և հարակից շենքերը, և հրշեջները ներկայումս աշխատում են դեպքի վայրում»,- ասել է Մալեքին։

Մալեքին չի բացառել, որ մարդիկ կարող են հայտնվել փլատակների տակ։

Գործակալությունը չի հայտնում միջադեպի պատճառը։ 

Նորություններին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ