Նախատեսվում էր, որ ես կտեղափոխվեմ Ռեալ, իսկ Բենզեման՝ Արսենալ. Սուարես

Նախատեսվում էր, որ ես կտեղափոխվեմ Ռեալ, իսկ Բենզեման՝ Արսենալ. Սուարես

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ 2014 թվականին կարող էր «Լիվերպուլից», որի կազմում խաղում էր այն ժամանակ, տեղափոխվել «Ռեալ», այլ ոչ թե կատալոնական ակումբ։

«Մունդիալ-2014-ից առաջ Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել ինձ, և ամեն ինչ լավ ստացվեց: Նրանք մտածում էին Բենզեմային «Արսենալին» վաճառելու մասին, դրա համար ամեն ինչ պատրաստված էր։

Սակայն, երբ սկսվեց աշխարհի առաջնությունը, «Բարսելոնան» մտավ մրցավազքի մեջ, և ակնհայտորեն ես նախընտրեցի «Բարսելոնան»: Կծելու հետ կապված իրավիճակի պատճառով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը նվազել է, իսկ «Բարսան», ընդհակառակը, ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերելց (Ուրուգվայի հավաքականի՝ Իտալիայի հետ խաղի ժամանակ Սուարեսը կծել է իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը, ինչի համար ստացել է չորս ամսվա որակազրկում: Ի վերջո, ինձ մնաց երկու տարբերակ, և ես ընտրեցի «Բարսելոնան», քանի որ իմ երազանքն էր խաղալ այս ակումբում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է Armsport-ը։