Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամսով

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամսով

Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամսով․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին այսօր առավոտյան Ադրբեջանի դատարանը պատասխանատվության է ենթարկվել որպես մեղադրյալ՝ երեք հոդվածով։

Նշվում է, որ Վարդանյանին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք նաև, որ երեկ Հակարի կամրջի տարածքից Ադրբեջանը ձերբակալել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։