Հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է. չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը. Արսեն Ջուլֆալակյան

Հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է. չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը. Արսեն Ջուլֆալակյան

Ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ՝ ընդդիմադիր Արսեն Ջուլֆալակյանը
մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել տեղեկատվական հոսքերի կառավարման, դիտարկման,անվտանգության անկախ մասնագետի հետ, ով, ըստ Ջուլֆալակյանի, նաև պետական ապարատում աշխատանքի մեծ փորձ ունի:

«Հետևյալ ցուցանիշը բերեց.

- Այսօր հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է: Չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը։

Անպայման հաշվի առեք, թե ինչ եք կարդում և որտեղ: Սունկ կայքերն ուղղակի անհաշվելի են՝ իրենց աղբ նյութերով:

Ընդդիմությունը ևս պետք է սա հաշվի առնի և դրանց դիմակայելու համապատասխան գործիքներ օգտագործի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։