Կեղծ ալկոհոլից ավելի քան 30 մարդ է մաhացել, 20 հոգի վերակենդանացման բաժանմունքում է․ Անկարա

Անկարայի նահանգի ղեկավար Վասիփ Շահինը հայտնել է, որ մայրաքաղաքի շրջանում 33 մահվան դեպք է գրանցվել կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո։
20 հոգի վերակենդանացման բաժանմունքում է։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում «32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են»։