Քիմ Քարդաշյանի քննադատությունից հետո Քանյե Ուեսթի նոր կնոջը նկատել են արտասովոր հագուստով (լուսանկար)

Քիմ Քարդաշյանի քննադատությունից հետո Քանյե Ուեսթի նոր կնոջը նկատել են արտասովոր հագուստով (լուսանկար)

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր կնոջը նկատել են արտասովոր հանդերձանքով՝ նախկին կնոջ՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հասցեին քննադատությունից հետո։ Համապատասխան լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։

Երաժշտի ընտրյալին՝ դիզայներ Բիանկա Սենսորիին պապարացիները ֆիքսել են Փարիզում՝ ռեփերի 10-ամյա դստեր՝ Նորթի ընկերակցությամբ։ Հայտնին Ուեսթի և Քարդաշյանի ավագ դստերը տարել է արագ սննդի կետ։ Այսպիսով, տեղադրված կադրերից երեւում է, որ 29-ամյա աղջիկը կրում է կաշվե ծավալուն բաճկոն և կիսաշրջազգեստ։ Բացի այդ, նա կրել է նեյլոնե զուգագուլպաներ ու սրածայր մատներով ստիլետտոներ։

Իր հերթին Նորթը նախընտրել է պրինտով սպորտային վերնաշապիկ, մուգ տաբատ ու հաստ տակացուներով երկարաճիտ կոշիկներ։ Բացի այդ, նա կրել է հսկայական մորթե գլխարկ։