Գուցե Ադրբեջանը չի՞ ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա, թող այդպես էլ ասեն․ Փաշինյան

Մենք երբեք չենք ասել, որ կա մի երթուղի, որով չենք համաձայնվի, որ Ադրբեջանը բեռնափոխադրումներ անի։ Որքան շատ մեքենաներ երթեւեկեն Հյուսիս-Հարավով, այդքան հօգուտ մեզ․ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ճանապարհների ապաշրջափակման՝ Ալիեւի պատկերացումների մասին։

«Այդ ճանապարհը Ադրբեջանի արեւմտյան հատվածները միացնելու է, ենթադրենք, Նախիջեւանին, բայց մենք հասկանում ենք, որ նաեւ Կասպից, Միջերկրական ծովերի բեռնափոխադրումների մի որոշակի հատված անցնելու է այդտեղով եւ, բնականաբար, Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն պիտի շահագրգռված լինի, որ բեռնափոխադրումները ե՛ւ երկաթուղով, ե՛ւ ավտոճանապարհներով լինեն հնարավորինս շատ, որ մեծ եկամուտներ բերեն։ Այս առումով պրոբլեմը նա է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա. թող այդպես էլ ասեն։ Գուցե Ադրբեջանը մտածում, որ պետք է այնպես լուծել այս հարցը, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնա՞լ։ Բայց եկեք վարկածների չգնանք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: