Խուճապ չկա, ամեն ինչ կարգին է․ Տեղի վարչական ղեկավար

Խուճապ չկա, ամեն ինչ կարգին է․ Տեղի վարչական ղեկավար

Ամեն բան կարգին է, ի՞նչ խուճապ, ի՞նչ բան։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Տեղ վարչական շրջանի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք բնակիչների մոտ խուճապ կամ անհանգստություն չկա՝ հաշվի առնելով ադրբեջանցիների հարևանությունը, հատկապես երեկվանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները հայ սահմանապահի են գերեվարել։ Տեղեկացնենք, որ լուրը ԱԱԾ-ի կողմից հերքվեց։

«Ամեն ինչ լավ է, մարդիկ հանգիստ, իրենց կյանքով ապրում են»,- նշեց Ղուլունցը։

Հարցին, թե արդյո՞ք թշնամին այս պահին էլ է ինժեներական աշխատանքներ իրականացնում, Դավի Ղուլունցը չպատասխանեց՝ նշելով, որ այդ հարցը ՊՆ-ից պետք է ճշտել։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Տեղում թշնամին սադրել էր, որի հետևանքով չորս հայ զինծառայողներ սպանվեցին։

Նարե Գնունի