Գեւորգ Պապոյանի պատգամավորական մանդատը փոխանցվել է Դավիթ Կարապետյանին

Գեւորգ Պապոյանի պատգամավորական մանդատը փոխանցվել է Դավիթ Կարապետյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։

ԿԸՀ-ն հայտնել է, որ նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։