Նոր խնդիրներ են ի հայտ եկել, պետք է քննարկել. Արարատ Միրզոյանը Անթալիայում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Շատ ուրախ եմ, որ մենք կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետի՝ ապրիլի սկզբին ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում։
Վստահ եմ, որ այն կծառայի մեր դաշնակցային հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- հանդիպման ընթացքում ասել է Լավրովը։
Միրզոյանն ընդգծել է՝ հենց կենդանի զրույցները շատ կարևոր են երկկողմ շփումների ժամանակ։
«Մենք վաղուց չենք տեսել միմյանց։ Շատ բան է կուտակվել։ Մենք պետք է անցնենք երկկողմ օրակարգի հարցերով, կան նոր խնդիրներ, որոնք ի հայտ են եկել, պետք է քննարկել, խորհրդակցել», - նշել է Միրզոյանը։