Ինչ է կատարվում ներսում. Բաբայանի մասնակցությամբ նիստը դեռ ընթանում է

Երեք ժամից ավելի է՝ Սամվել Բաբայանը պատասխանում է իշխանականների հարցերին։ Առանց ընդմիջման քննարկվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ու հետեւանքները։
Մինչեւ նիստի մեկնարկը Բաբայանը խոսեց լրագրողների հետ՝ ասելով, որ պատերազմի մեղավորը բոլորս ենք։
Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով` քննարկումը բավականին հանգիստ է անցնում, Անդրանիկ Քոչարյանը Բաբայանին ներկայացրել է նաեւ որոշ պատասխաններ, որոնք նախորդ նիստին տվել էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, ընդդիմությունը չի մասնակցում այս նիստին ևս։