Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Կապտավանք (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Կապտավանք (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսունչորսերորդ տեսարժան վայրը Կապտավանքն է։

Կապտավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք: Տեղակայված է Հախում գետակի աջ ափին՝ անտառածածկ լեռան լանջին: Ըստ նվիրատվական արձանագրությունների՝ համալիրը կառուցվել է 1234-1243թթ.:

Անվան ծագումը

Կապտավանք համալիրի մասին վկայությունները քիչ են: Ամեն դեպքում պահպանված բոլոր վկայություններում էլ Կապտավանքը հիշատակվում է «կաթողիկե», «վանք» կամ պարզապես «եկեղեցի» տարբերակներով: Կապտավանք անվանումն ամենայն հավանականությամբ տարածում է գտել ավելի ուշ՝ կապված լինելով եկեղեցու կապտավուն բազալտե քարերի հետ:  

Առանձնահատկությունը

Կապտավանք վանական համալիրը փոքր և առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող կառույց է: Սակայն համալիրն այդ ժամանակների համար ուներ շինարարական մի առանձնահատկություն: Միջնադարյան հայկական եկեղեցիներն ունեցել են արդեն զարգացած և մեծ տարածում գտած արտաքին և ներքին զարդարանք: Սակայն Կապտավանքն այդ հարցում նույնպես աչքի չի ընկնում: Բանն այն է, որ Կապտավանք վանական համալիրը, դե առնվազն համալիրից կանգուն մնացած եկեղեցին, գրեթե ամբողջությամբ կառուցված է ոչ սրբատաշ քարերից: Գուցե տարօրինակ է հնչում, սակայն հենց սրբատաշ քարերի գործածման շնորհիվ է Կապտավանքն առանձնանում և համարվում  գեղարվեստական յուրօրինակ կառույց՝ լավագույնս ներդաշնակ լինելով բնության հետ: Բացի այդ, Կապտավանքի արձանագրություններից մեկում՝ 1242-1243թթ., հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է «գորգ» բառը: Չնայած 5-րդ դարից սկսած, հայկական գորգերի մասին վկայություններում, առավել գործածական է եղել «կարպետ» բառը: 

Գուցե տարօրինակ է հնչում, սակայն հենց սրբատաշ քարերի գործածման շնորհիվ է Կապտավանքն առանձնանում և համարվում  գեղարվեստական յուրօրինակ կառույց՝ լավագույնս ներդաշնակ լինելով բնության հետ: Բացի այդ, Կապտավանքի արձանագրություններից մեկում՝ 1242-1243թթ., հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է «գորգ» բառը: Չնայած 5-րդ դարից սկսած, հայկական գորգերի մասին վկայություններում, առավել գործածական է եղել «կարպետ» բառը: