Նայում ես՝ գեղագիտական հաճույք ստանում, բայց ի՞նչ ա տեղի ունենում մշակույթի տներում․ Փաշինյան
Կառավարության հերթական նիստի ընթացքում այսօր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզերի համար սուբվենցիոն 80 ծրագրեր, որոնք արդեն հիմնականում ավարտվել են և Կառավարությունն այս դեպքում պետք է ընդհանուր հատկացնի 5 մլդ 200 մլն դրամից ավելի գումար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը։
«Արարատի մարզում Արտաշատ համայնքի հասարակական շենքերի, մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ավարտվել 2022 թվականի ընթացքում։ Այստեղ մի դիտարկում անեմ․ տեսեք՝ մշակույթի տների հետ կապված մի նուրբ հարց կա, պետք է պարտադիր ճշտել նաև բովանդակային հատվածը, որովհետև ես, օրինակ, ականատես եմ եղել դեպքերի, երբ մշակույթի տներ ենք նորոգել, հետո գնացել, մտել ենք, ասել են՝ վայ, շատ շնորհակալություն Կառավարությունն էլ աջակցեց, էս մշակույթի տունը նորոգեցինք, բայց հետո մտնում ես, նայում, էն որ ասում են՝ գեղագիտական հաճույք ստանում, բայց ի՞նչ ա տեղի ունենում ներսում»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը ներկայացրեց նաև մյուս մարզերի համայնքների ծրագրերը։
Ընդգծենք, որ ՀՀ կառավարությունն ընդունեց սուբվենցիոն ծրագրերի համար 5.2 մլրդ դրամ հատկացնելու որոշումը։ Այդ գումարից 1 մլրդ 448 մլն դրամն էլ հատկացվեց այսօրվա նիստում՝ 12 համայնքներում 14 սուբվենցիոն ծրագրի ֆինասնավորման համար։
Մանրամասները՝ տեսանյութում։