Ադրբեջանի դատարանը հայ զինծառայողներին 11.5 տարվա ազատազարկման է դատապարտել

Ադրբեջանի դատարանը հայ զինծառայողներին 11.5 տարվա ազատազարկման է դատապարտել

Սումգայիթում այսօր ավարտվեց ՀՀ սուվերեն տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դատական նիստը։ Ադրբեջանի դատարանը զինծառայողներին 11,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազը նրանց համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանում ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների դեմ հարուցված քրգործի դատական նիստը նշանակված էր հուլիսի 3-ին։