Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 13։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Լարիսա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Հրազդան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Գ․-ին պատկանող «VAZ 21120» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել գազատար խողովակներին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռուբեն Բ․-ն և 13-ամյա Նարեկ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գեղարքունիքի մարզի Սևանի վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ։