ՉԼ․ Մխիթարյանը և ընկերները փլեյ-օֆֆում են, «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեցին․ այլ արդյունքներ

Հունվարի 29-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլը։
«Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Մոնակոյին»։ «Ներաձուրիները» 3:0 հաշվով հաղթեցին մրցակցին։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հեթ-տրիկ ձևակերպեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» կամային հաղթանակ տարավ բելգիական «Բրյուգեի» նկատմամբ՝ 3:1: Ռաֆայել Օնյեդիկայի խփած գոլին պատասխանեցին Մատեո Կովաչիչը և Սավիոն, մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Խոել Օրդոնյեսը։
Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Բրեստին»։ Դուբլ ձևակերպեց Ռոդրիգոն, մեկ անգամ աչքի ընկավ Ջուդ Բելինգհեմը։
Մրցաշարի առաջատարն անակնկալ պարտություն կրեց։ ՊՍՎ-ն տանը 3:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բորուսիա» Դ․ — «Շախտյոր»՝ 3:1
«Բայեր» — «Սպարտա Պրահա»՝ 2:0
«Յուվենտուս» — «Բենֆիկա»՝ 0:2
«Սպորտինգ» — «Բոլոնիա»՝ 1:1
«Յանգ Բոյս» — «Ցրվենա Զվեզդա»՝ 0:1
«Շտուրմ» — ՌԲ «Լայպցիգ»՝ 1:0
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» — «Ատլետիկո»՝ 1:4
«Դինամո» Զ․ — «Միլան»՝ 2:1
«Լիլ» — «Ֆեյենորդ»՝ 6:1
«Ասթոն Վիլա» — «Սելթիկ»՝ 4:2
Հիշեցնենք, որ առաջին 8 տեղը զբաղեցրած թիմերը դուրս են գալիս մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրի համար։
Աղբյուրը`ArmSport.am