Բժիշկ Մյասնիկովն անվանել է քաղցկեղ հրահրող մթերքները

Բժիշկ Մյասնիկովն անվանել է քաղցկեղ հրահրող մթերքները

Բժիշկ և հայտնի ռուս հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է քաղցկեղի կանխարգելման պարզ ուղիների մասին։

Ըստ նրա՝ վատ սնվելը քաղցկեղի յուրաքանչյուր հինգերորդ դեպքն է առաջացնում։ Խոսքն առաջին հերթին գիրություն և, որպես հետևանք, արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացում առաջացնող մթերքների մասին է։ Մյասնիկովը նշել է, որ շաքարախտով հիվանդների մոտ չարորակ ուռուցքի առաջացման վտանգը ութ անգամ ավելանում է, հավելել է Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Բժիշկ Մյասնիկովն անվանել է մահացու հիվանդության գիշերային ախտանիշը։

Նա նաև հիշեցրել է «սպիտակ բան չուտելու» խորհուրդը։

«Չի կարելի սպիտակ շաքարավազ, սպիտակ աղ, սպիտակ բրինձ, սպիտակ մակարոնեղեն, սպիտակ հաց ուտել: Այս ամենը հանգեցնում է քաշի ավելացման, շաքարի մակարդակի բարձրացման և հիվանդությունների, քաղցկեղի»,- ասել է բժիշկը:
Բժիշկն ընդգծել է, որ ալկոհոլը նույնիսկ չափավոր չափաբաժիններով մեծացնում է կրծքագեղձի և աղիների քաղցկեղի առաջացման վտանգը։ Իսկ մեծ քանակությամբ աղի օգտագործումը հաճախ հանգեցնում է ստամոքսի քաղցկեղի։ 

Մյասնիկովը խոսել է նաեւ քաղցկեղի արդեն բախվածների օպտիմալ սննդակարգի մասին։ Նրանք պետք է խուսափեն չափից շատ ուտելուց կամ հակառակը՝ նիհարելուց, կենտրոնանան բանջարեղենի ու մրգերի վրա։ Բացի այդ, պետք չէ հրաժարվել հատիկաընդեղենից, սխտորից, ձկից, կանաչ թեյից, սակայն ավելի լավ է նվազեցնել մսի օգտագործումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գիտնականներն անվանել են քաղցկեղի անսպասելի ախտանիշ։

«Նրբերշիկից ստացված նատրիումի նիտրիտը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը: (...) Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2015 թվականին երշիկեղենը  պաշտոնապես դասակարգվել են որպես քաղցկեղածին նյութեր՝ ոչ միայն նատրիումի նիտրիտի, այլ նաև տրանս ճարպերի, շաքարի և դրանցում պարունակվող այլ իրերի պատճառով»,- ասել է Մյասնիկովը։

Փորձագետի կարծիքով, երշիկեղենի գովազդը պետք է արգելվի, ինչպես ծխախոտի գովազդը։