Թուրքիայում ռեկորդային շոգ է գրանցվել․ հալվել է լուսացույցը (լուսանկարներ)

Թուրքիայում ռեկորդային շոգ է գրանցվել․ հալվել է լուսացույցը (լուսանկարներ)

Վերջին օրերին Թուրքիայում ռեկորդային շոգ է գրանցվել․ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այս եղանակը ռեկորդը կգերազանցի ևս 12 անգամ․ գրում են թուրքական լրատվամիջոցները։ 

Երեկ Թուրքիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն, որը հուլիս ամսվա համար ռեկորդային է համարվում։ Ավելին, մոտակա օրերի ընթացքում, ըստ հետազոտությունների, ջերմաստիճանը երկրում կգերազանցի 50-ը։

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը սոցցանցերի իր էջում զգուշացրել էր՝ դուրս չգալ տանից և զգույշ լինել՝ երկար ժամանակ դրսում չմնալ։ Օգոստոսի 15-ից հետո սպասվում է եղանակի սառեցում։

Այս պահին Թուրքիայում 44,5 աստիճան է։

Լուսանկարներն՝ այստեղ