Գիտնականները պարզել են՝ այս սնկերը կփրկեն ձեզ քաղցկեղից. որտե՞ղ գտնել դրանք և ինչպես տարբերել

Ճապոնացի գիտնականները հետազոտություն անցկացրին, որոնք ապացուցեցին, որ ակտիվորեն սնկեր օգտագործող պոպուլյացիաներն ավելի հազվադեպ են տառապում ուռուցքային հիվանդություններով, քան նրանք, ովքեր ձեռնպահ են մնում այդ մթերքը սննդակարգ ներառելուց: Այս պահին դեռևս իրականացվում են հետազոտություններ, որոնք ուղղված են սնկերի` արդեն ձևավորված քաղցկեղային բջիջների ակտիվությունը նվազեցնող հատկության ապացուցմանը:
Աբեթասնկերը պարունակում են տերպենոիդներ և ստերոիդներ, միացություններ, որոնք հայտնի են իրենց բազմաֆունկցիոնալ հատկություններով և կենսաբանական ակտիվությամբ: Այս բաղադրիչները կարևոր դեր են խաղում բույսերի և կենդանիների կյանքում և առկա են նաև բջջային թաղանթներում: Աբեթասնկերը, որպես կանոն, սինթեզվում են բույսերում։ Սնկերը, ինչպես պարզվեց, սինթեզում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական միացություններ։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է սնկերի կենսաբանական ակտիվությունը և դրանց քաղվածքների ազդեցությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սնկերի էքստրակտները անվնաս են մարդու առողջ բջիջների համար, մինչդեռ որոշ նմուշներ արդյունավետ են արգելակում քաղցկեղի բջիջների աճը: Հետազոտողներից Ալեքսանդր Էրմոշինն ընդգծել է, որ սնկերն ընդհանրապես ունեն մի շարք յուրահատուկ մոլեկուլներ, որոնք այժմ անհնար է նույնիսկ լաբորատորիայում վերստեղծել։ Սա նույնպես սնկերի առանձնահատկություններից մեկն է։