Կարճատև անձրև, ձյուն․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (13-18.11.2024թ.)
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ին հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 16-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 17.5°C (1980թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -6.7°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.3°C