Ո՞վ է Բրիթնի Սփիրսի հոգեկան խնդիրների մեղավորը․ նոր մանրամասներ

Ո՞վ է Բրիթնի Սփիրսի հոգեկան խնդիրների մեղավորը․ նոր մանրամասներ

Բրիթնի Սփիրսի «Կինը իմ մեջ» գիրքը դեռ քննարկվում է համացանցում։ Պարզվել է, որ երգչուհին հղի է եղել երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքի երեխայով, սակայն ստիպված է եղել աբորտ անել։ Նրա խոսքով՝ դա չէր կարող լինել առանց երաժշտի ազդեցության։

Ըստ ինսայդերների՝ Սփիրսի հոգեկան առողջության հետ կապված խնդիրները սկսվել են Թիմբերլեյքի հետ բաժանվելուց հետո։

«Փոփ աստղի հոգեկան առողջության հետ կապված շրջադարձային պահը սկսվեց այն ժամանակ, երբ Թիմբերլեյքը բաժանվեց նրանից տարիներ առաջ»,- ասել է աղբյուրը:

Նա նաեւ նշել է, որ երգչուհին ցանկացել է նրա հետ ընտանիք կազմել։ «Նա կարծում էր, որ նրանք ընդմիշտ միասին կլինեն և երեխաներ կունենան»,- ասել է անանուն աղբյորը: «Երբ նա բաժանվեց նրանից, դա ցնցեց նրա աշխարհը»,- հավելել է նա:

Ջասթին Թիմբերլեյքն ու Բրիթնի Սփիրսը հանդիպել են երեք տարի (1999-2002)։ Հարաբերությունների սկզբում Բրիթնին 17 տարեկան է եղել, իսկ Ջասթինը` 18: