Իրանը նոր դեսպան կունենա Հայաստանում

Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այդ պաշտոնում նշանակվել է 2019 թվականին։
Նա Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին: