«Սեւան եմ գնալու»․ ո՞ւմ հետ է անցկացնելու ամանորի գիշերը Քրիստիննե Գրիգորյանը 

«Սեւան եմ գնալու»․ ո՞ւմ հետ է անցկացնելու ամանորի գիշերը Քրիստիննե Գրիգորյանը 

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում անկեղծանում է՝ 2023թ-ին Ձմեռ պապից պաշտոնի ակնկալիք չունի։ Ամանորի գիշերը մեկնելու է մարզ, նոր տարին ընտանիքի հետ է նշելու։

«Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկից ակնկալիքին, միգուցե շատ հեքիաթային հարց է, բայց ես շատ կոնկրետ սպասում ունեմ, որը բնավ նոր պաշտոնի ակնկալիք չէ։ Ուժ, տոկությունուն եմ ուզում՝ աշխատանքը շարունակելու համար, որպեսզի կարողանանք իրապես ապահովել անվտանգ ապագա։ Ամանորը անցկացնելու եմ ծնողներիս հետ, նրանց տանը՝ Սեւանում»,-ասաց նա։

ՄԻՊ-ը, ամփոփելով անցնող տարին, ասաց, որ այն լի էր դժվարություններով։

«Մարտահրավերներով ու դժվարություններով լի տարի է եղել 2022թ․-ը՝ թե՛ արտաքին անվտանգային, թե՛ ներքին՝ մարդու իրավունքների պաշտպանության իմաստով։ Իմ ամանորյա ուղերձում կտեսնեք բոլոր հետեւությունները, որ ունենք։ Առիթ կունենանք նաեւ Ազգային ժողովին ներկայացնելու մեր տարեկան զեկույցը եւ հաղորդումը»,-նշեց նա։ 

Լիա Սարգսյան