Գերիների վերադարձի տեքստում այդ 32-ի վերադարձից բացի ինձ համար ավելի կարևոր բան էլ կար․ Պապոյան

Ենթադրում եմ, որ 32 հայ գերիների ու 2 ադրբեջանցիների փոխանակումը կլինի նույն պահին։ Այդ մասին այսօր ԱԺ-ում, պատասխանելով MediaHub-ի հարցին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ հստակ ժամկետ նշված չէր։

«Էդ ամբողջ տեքստի մեջ 32 գերու մասին ենք խոսում, բայց մոռանում ենք պետականության մասին, իսկ Հայաստանի Հանրապետությունն ամենակարևորն է, մնացածն ավելի կարևոր է։ Այն, ինչ տեղի է ունենում, միտված է նոր գերիներ ու պատերազմ չունենալուն։ Պետության ու պետականության տեսանկյունից մնացած տեքստի մեջ իմ համար շատ ավելի կարևոր հատվածներ կային»,- նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ մեր երկիրը գնում է մի գործընթացի, որ բոլորն են հետ գալու։

Մանրամասները՝ տեսանյութում։