Ամենաօգտակար կանաչին շաքարախտ, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար

Ամենաօգտակար կանաչին շաքարախտ,  սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար

Կլինիկական հոգեբան, սննդաբան Աննա Իվաշկևիչը բացահայտել է ռուկոլայի օգտակար հատկությունները։ Այս մասին հայտնում է «Аргументы и Факты»ն:

Նրա խոսքով՝ այս մթերքը հարուստ բաղադրություն ունի.  պարունակում է ֆոլաթթու, մագնեզիում, C և A վիտամիններ, բջջանյութ, ինչպես նաև երկաթ, կալցիում և ֆիտոքիմիկատներ։ Նա նաև ավելացրել է, որ  ռուկոլան ցածր կալորիականություն ունի :

Իվաշկևիչը խորհուրդ է տվել շաքարախտով տառապող և սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց սննդակարգում ավելացնել ռուկոլա։

Բացի այդ, մասնագետը նշել է ռուկոլայի այնպիսի օգտակար հատկությունները, ինչպիսիք են տեսողության լավացումը, ուղեղի ֆունկցիայի բարելավումը, կալցիումի յուրացմանը նպաստելը, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդումը։