ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին

ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում Եվրամիության՝ տարածաշրջանում վստահության ամրապնդման եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսությանը նպաստող ջանքերը։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության մասին, փոխանցում է news.am-ը։

«Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա ԱՄՆ-ը չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատմանը Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես որեւէ բան չունեմ առաջարկելու այս առիթով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարեւոր հարց է պետքարտուղարի համար, այն է, ինչին նա սեւեռուն ուշադրություն է հատկացնում»։