Դիրիա պալատում արդեն սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադում ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների վայր:
Դիրիա պալատում արդեն սկսվել են բանակցությունները։
Տնտեսական հարցերի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առաջընթացը հնարավոր է առաջիկա երկու-երեք ամսում, RT-ին հայտնել է Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։
Նրա այլ հայտարարություններ՝
▪️Ռուսաստանի Դաշնությունը պետք է համատեղ նախագծեր իրականացնի Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ Արկտիկայի տարածքում;
▪️Մոսկվան Վաշինգտոնին մի շարք առաջարկներ է ներկայացրել առեւտրատնտեսական ոլորտում։ Ամերիկացիները մտածում են դրանց մասին;
▪️Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով արեւմտյան ՏՏ ընկերությունները եւ մեդիաները կորցրել են 123 մլրդ դոլար;
▪️Բայդենի վարչակազմը չի կարողացել հասկանալ Ռուսաստանի մտահոգությունները. Թրամփի օրոք Միացյալ Նահանգները պատրաստ է լսել և հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը։