«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը վերսկսել է չվերթները Բաքվի և Բաթումի միջև

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը վերսկսել է թռիչքները Բաքու-Բաթում-Բաքու երթուղով:
Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն և նշում, որ առաջին չվերթում մոտ 100 ուղևոր է եղել։ Սա առաջին թռիչքն է քաղաքների միջև COVID-19 համաճարակից հետո։
Թռիչքները կիրականացվեն մինչև ամառվա վերջ։ Մինչեւ հունիսի վերջ նախատեսվում է շաբաթական երկու չվերթ, իսկ հուլիսից՝ երեք չվերթ։