Արաս քաղաքում հարձակվել են դպրոցի վրա. սպանվել է ուսուցչուհիներից մեկը (տեսանյութ)

Արաս քաղաքում հարձակվել են դպրոցի վրա. սպանվել է ուսուցչուհիներից մեկը (տեսանյութ)

Ֆրանսիայի Արաս քաղաքում դանակով զինված անձը հարձակում է իրականացրել դպրոցի վրա՝ սպանելով ուսուցչուհուն։

Եվս երկու ուսուցիչ վիրավորվել է, բարեբախտաբար ոչ մի աշակերտ չի տուժել. հայտնում է BFM TV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողը նախկինում սովորել է այս դպրոցում։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին և նրա եղբորը։ Քաղաքի բոլոր դպրոցները փակվել են։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Մակրոնը գնալու է Արաս:

Տեսանյութը՝ այստեղ