Լևանդովսկիի գոլը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Բարսելոնային Սելտայի դեմ խաղում

Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Սելտա Վիգոյի» 2։1 հաշվով հաղթանակ է տարել:
45-րդ րոպեին կատալոնական ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացել է հանդիպման հաշիվը։ 47-րդ րոպեին «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը հավասարեցրել է այն:
Հանդիպման 90+7-րդ րոպեին Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցն ու հաղթանակ պարգևելով իր թիմին:
Լա Լիգայի 25 տուրից հետո «Սելտան» ունի 20 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը։ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում նույնքան հանդիպումներից հետո վաստակել է 54 միավոր և երրորդ տեղում է։
Լա Լիգայի առաջատարն այժմ Մադրիդի «Ռեալն» է, որն ունի 61 միավոր։
Աղբյուրը՝ Armsport