Դեմենցիայով հիվանդ հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա վիճակի մասին

Դեմենցիայով հիվանդ հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա վիճակի մասին

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի կինը՝ մոդել և դերասանուհի Էմմա Հեմինգ-Ուիլիսը խոսել է դեմենցիայով հիվանդ ամուսնու վիճակի մասին։ Նա գրառում է հրապարակել իր ինստագրամյան էջում։

Հեմինգ-Ուիլիսը հերքել է իր ամուսնու տառապանքների մասին մամուլում հայտնված լուրերը: «Վերնագիրն ասում է, որ ամուսինս այլևս երջանիկ չէ: Կարող եմ ասել, որ դա հեռու է իրականությունից»,- գրել է նա։

Դերասանի կինը նշել է, որ լրագրողների նման տեղեկությունները վախեցնում են մարդկանց։

Ըստ Հեմինգ-Ուիլիսի՝ իրենց ընտանեկան կյանքում շատ «սեր, աջակցություն և ուրախություն» կա, չնայած այն բանին, որ շատ տխրություն կա։