Հոսանքազրկված է Նոր Կյանք համայնքի թիվ 13/13 ընտրատեղամասը

Հոսանքազրկված է Նոր Կյանք համայնքի թիվ 13/13 ընտրատեղամասը

Վեդի խոշորացված համայքնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առավոտից արդեն որոշ տեղամասերում անցնում են լարված մթնոլորտում: Դրան գումարվում են նաև հավելյալ տեխնիկական խնդիրները, որոնք պատահականության արդյունք են, թե միտում՝ կպարզենք առաջիկայում:

Մեկը մյուսի հետևից հոսանքազրկվում են ընտրատեղամասերը: Որոշ ժամանակ առաջ 13/17 ընտրատեղամասի աշխատանքն էր կաթվածահար եղել հոսանքազրկման պատճառով, թեպետ հանձնաժողովի նախագահը վստահեցրել էր, որ դեռ որոշակի ժամանակ մատնահետքերը ֆիքսող սարքը կարող է աշխատել, և ընտրական պրոցեսը չէր դադարեցվել:

Այս պահին հոսանք չկա նաև Արարատի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի գյուղի՝ Նոր Կյանք համայնքի թիվ  13/13 ընտրատեղամասում: Համայնքապետ Արտաշյանը 168.am-ի թղթակցին ասել է՝ էլեկտրիկ է մոտենալու, հասկանան խնդիրը: