«Պատերազմում նահատակվածների երեխաներին անակնկալ մատուցեցի». Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքում է

«Պատերազմում նահատակվածների երեխաներին անակնկալ մատուցեցի». Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքում է

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.

«Տարեմուտին ընդառաջ Վարդենիս քաղաքի և Սոթք, Փոքր Մասրիկ, Ակունք, Ծովակ, Տորֆավան, Արփունք, Արեգունի, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղամաբակ, Տրետուք, Լուսակունք համայնքներից 2020 թվականի դաժան պատերազմում նահատակվածների և այս տարվա սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով ընկածների երեխաներին անակնկալ մատուցեցի, որին իր աջակցությունը ցուցաբերեց նաև բարերար Հրաչյա Պողոսյանը:

Բարեմաղթանքս մեկն է՝ խաղաղություն հայոց աշխարհին և բոլոր ընտանիքներին»: