Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ո՛չ իշխանությունդ ես երկարացնելու, ո՛չ իրենց ես լռեցնելու․ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ո՛չ իշխանությունդ ես երկարացնելու, ո՛չ իրենց ես լռեցնելու, ո՛չ էլ՝ որևէ մեկիս վախացնելու: Իսկ ամենակարևորը՝ դրանով չես կարող կանգնեցնել այն ժողովրդական ցասումը, որը գնալով մեծանում է ու շուտով քեզ սրբելու է ու տանի:
2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ: