Իտալիայում բողոքող ֆերմերները կաթով հեղեղել են Կամպանիայի վարչական շենքը

Իտալիայում բողոքող ֆերմերները կաթով հեղեղել են Կամպանիայի վարչական շենքը

Իտալացի ֆերմերները հարյուրից ավելի տրակտորներով շրջել են Նեապոլի կենտրոնով, ընդդիմանալով տարածաշրջանի իշխանությունների՝ բրուցելոզի և խոշոր եղջերավոր անասունների տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրին, որը ենթադրում է վարակված կենդանիների վերացում, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Գոմեշաբույծները պնդում են, որ 10 տարվա ընթացքում ոչնչացվել է մոտ 100 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք փորձարկումներից հետո պարզվել է, որ առողջ կենդանիներ են։ Արդյունքում այս ընթացքում փակվել է մոտ 300 փոքր ձեռնարկություն։

Ի պատասխան՝ ֆերմերներն առաջարկում են ուժեղացնել պատվաստումների քարոզարշավը և վարակների կանխարգելման միջոցառումները։

Ի նշան բողոքի՝ հինգշաբթի օրը արտադրողները տրակտորներովակցիա են անցկացրել  Կամպանիայի վարչական շենքի տարաշքում, որտեղ գոմեշի կաթը լցրել են դագաղի վրա, որը խորհրդանշել է արդյունաբերության դանդաղ մահը: Թափվել է ավելի քան 350 լիտր կաթ։