Հայ մարդն է ստիպելու, որ այս իշխանությունները գնան․ Արթուր Վանեցյան
Ես, դուք, յուրաքանչյուր հայ, որն ուզում է ապրել ազատ երկրում, կստիպի Փաշինյանին՝ հեռանալ իշխանությունից։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչը կարող է Նիկոլ Փաշինյանին ստիպել հեռանալ իշխանությունից։
Նրա խոսքով՝ հայն իր գործողությամբ կստիպի այս իշխանություններին հեռանալ։
«Աստված չանի, որ արտաքին ուժի ստիպելով այս իշխանությունները գնան։ Հայ մարդը կարող է ստիպել այս իշխանություններին գնալ»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։