Բենզեման ու Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայի առաջնությունից

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնությունից։ Գրել է Fichajes-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ պատճառը շոգ կլիման, հանդիպումներին երկրպագուների քիչ քանակն են, իսկ ոչ հաջող խաղի դեպքում՝ երկրպագուների քննադատությունն են։
«Ալ Իթիհադին» հարձակվող և ավագ Կարիմ Բենզեման գուցե 2009 թվականին հեռանալուց հետո վերադառնա ֆրանսիական «Լիոն», որտեղ սկսել էր պրոֆեսիոնալ կարիերան։ Նա սաուդական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 6 գնդակի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հույս ունի «Ալ Ահլիից» վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ֆիրմինոն նույնպես անցած ամռանն է տեղափոխվել Սաուդյան Արաբիա անգլիական «Լիվերպուլից»։ «Ալ Ահլիի» կազմում բրազիլացին մասնակցել է 19 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։