Հյուսիսի սապոգը պլպլացողները ակտիվանում են․ Ռուստամ Բաքոյան
Հարգելի գործընկներ, եթե նկատել եք՝ ԱԺ-ի մի հատված ունի Դանայան տակառի անհուն դատարկությունը... ցավում եմ, որ այդպես է, որովհետև այն խանգարում է մեր արդյունավետ աշխատանքին։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Ուզում մի բան նկատեք՝ ՀՀ ինքնիշխանության, անկախության, անվտանգության մասին չեն խոսում, խոսում են հայրենիքի մասին, որ հետ կբերեն, ինչպես, օրինակ, Կարսի երգը, Արդահանի և մյուս տարածքների մասին երգերը: Բայց այն, որ այս պահին ՀՀ անկախությունը դրված է ռիսկի տակ և որոշակի ռիսկեր կան, այդ ռիսկերը մեր գործընկերները չեն ցանկանում չեզոքացնել։ Եվ հյուսիսի սապոգը պլպլացնողները ակտիվանում են և այդ ակտիվությունը չի նվազում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում