Ավարտվել է սահմանի սահմանազատման աշխատանքները

Ավարտվել է սահմանի սահմանազատման աշխատանքները

Ղրղզստանը և Ուզբեկստանն ավարտել են սահմանների սահմանազատման գործընթացը և փոխանակել են վավերացման փաստաթղթեր. այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը. փոխանցում է Ria.ru-ն:

«Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտեցին պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը և վավերագրեր փոխանակեցին սահմանային պայմանագրի մասին: Այսպիսով, մենք վերջ դրեցինք սահմանների խնդրին», - ասել է պետության ղեկավարը:

Ժապարովն ընդգծել է, որ Ուզբեկստանի հետ համագործակցությունը Ղրղզստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից էր։

«Այսօր մենք նաև հռչակագիր ենք ստորագրել Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին», - ասել է Ժապարովը։