Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում իր համախոհների առջև:
«Շնորհակալություն ինձ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրելու համար։ Մենք կբուժենք Ամերիկան»,- հայտարարել է Թրամփը։
Սա Միացյալ Նահանգների պատմության մեջ միայն 2-րդ դեպքն է, երբ ինչ-որ մեկը երկիրը կղեկավարի երկու ոչ անընդմեջ ժամկետ, առաջինը Գրովեր Քլիվլենդն է եղել 19-րդ դարի վերջին: