Երիտասարդ հայ մարմնամարզիկները թիմային հաշվարկով առայժմ առաջին տեղում են

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղաների երիտասարդական հավաքականը Վրաստանի Քութաիս քաղաքում ընթացող «Քութաիսի գավաթ» միջազգային մրցաշարին, թիմային հաշվարկով հավաքելով 228,942 միավոր, առայժմ առաջին հորիզոնականն է զբաղեցնում:
Մեր տղաները եզրափակչում են բոլոր 6 ձևերում․ ազատ վարժություններ՝ Էրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գյուլումյան, նժույգ թափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան, հենացատկ՝ Էրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գյուլումյան, զուգափայտ՝ Էրիկ Բաղդասարյան, Մամիկոն Խաչատրյան, պտտաձող՝ Էրիկ Բաղդասարյան, Մամիկոն Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանի սպորտային մարմնամարզության աղջիկների երիտասարդական հավաքականը ևս մասնակցում է «Քութաիսի գավաթ» միջազգային մրցաշարին, և թիմային հաշվարկով (Մանե Պողոսյան 45,999 միավոր, Մարիետա Բուչախչյան 45,882 միավոր) հավաքելով 91,881 միավոր, դարձյալ առաջին հորիզոնականում է: