Հոլանդն իր ընկերուհու հետ լուսանկարվել է Չեմպիոնների լիգայի գավաթով

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն իր ընկերուհու՝ Իզաբել Յոհանսենի հետ լուսանկարվել է Չեմպիոնների լիգայի գավաթի հետ, հայտնում է Armsport.am-ը։
Էրլինգ Հոլանդն իր կարիերան սկսել է նորվեգական «Բրունե» ակումբում, որտեղ էլ հարձակվողը ծանոթացել է Իզաբելի հետ։
Յոհանսենը, ինչպես Հոլանդը, նույնպես այս ակումբի ակադեմիայի սան է, նա խաղացել է ակումբի մեծահասակների թիմում և ժամանակին համարվում էր Նորվեգիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստուհիներից մեկը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։